deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.
παραθήκη, παρακαταθήκη , ὐποθήκη depositum (Աւանդ, որպէս թէ՝ Եւ անդր կարկառեալ, մատուցեալ. տե՛ս եւ ԳԱՀԱՒԱՆԴ, ՍԱՐԱՒԱՆԴ եւ այլն. լծ. լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ։) Ինչ մի անցուցեալ առ այլ, կամ տուեալ ի պահեստ, որպէս անդրէն դարձուցանել առ տէրն ողջիկ.
Ստեսցէ յաւանդի։ Չէ՛ նենգեալ ամենեեւին զաւանդ ընկերի իւրոյ։ Զաւանդն՝ զոր աւանդեցաւ նմա։ Աւանդք այրեաց եւ որբոց ի պահ եդեալ։ Տացէ ընկերի իւրում արծաթ կամ այլ ինչ կարասի զիւր յաւանդ։ տ նմա զգիր առնն՝ որում կայր գանձն յաւանդի.եւ այլն։
Ետ ոմն ցոմն յաւանդ զսուսեր. (Սահմ. ՟Ժ՟Է։)
Եւ առ հոգիս իմ յաւանդին, եւ ի մարմինս իմ տապանին, բարեաց ազդումն ի քէն լիցին. իմա՛, ի ժամ աւանդման, կամ յետ աւանդման հոգւոյս. Յիսուս որդի.։
որպէս Կտակ, եւ որ ինչ փոխանցի իբրու կտակաւ. վասն որոյ ասի եւ զօրինաց, զհրամանաց, զվարդապետութենէ, եւ զամենայն իրաց յանձելոց, որոց վասն յետոյ համար պահանջի հաւատարիմ պահպանութեան.
Աւանդ զանդառնալի բան սովոր եմք կոչել, որպէս զկտակ մեռելոյ. (Տօնակ.։)
Պահեա՛ զաւանդն, խոտորեալ ի պղծոց եւ ի նորաձայն բանից. (՟Ա. Տիմ. ՟Զ. 20։)
Ըստ ճշմարտութեան աւանդիցն. (Յճխ. ՟Բ։)
Կնիք աւանդոց անարատ քարոզութեան սրբոյն. (Ագաթ.։)
Սուրբ աւանդ ամուսնութեան. (Պիտ.։)
Աւանդ պատուելի (մեղայն կամ ապաշխարութիւն). (Նար. ՟Ի՟Է։)
Տուրք. ընծայ. նուէր.
Կարօղ է զաւանդն իմ պահել յօրն յայն. այսինքն զնուիրեալ վաստակս իմ. (՟Բ. Տիմ. ՟Ա. 12։)
Ա՛ռ զաւանդ մաղթանացս։ Աւանդք երախայրեաց։ Աւանդ գովեստի. (Նար. ՟Բ. ՟Լ՟Ա. ՟Հ՟Ե։)
որպէս Աւանդութիւն. սովորութիւն.
Աւանդ է մեզ այս շաբաթս չուտել միս. (Տօնակ.։)
Յառաջին հասակէդ հաստատեալ քաջ եւ բարի աւանդօք, զորս ծնօղքն՝ միշտ թուելով զտէրունեան օրէնսն՝ պատմէին. (Փիլ. ՟ժ. բան.։)
Զոր դարբընաց աւանդ առեալ, նաւասարդոջ ըզսալ հարեալ. (Շ. վիպ.։)
Այսպիսում ծիծաղական աւանդից հաւանել. (Շ. թղթ.։)
Ոչ գրաւոր աւանդիւք, այլ խորհրդոյն կատարմամբ ի Քրիստոս. (Տօնակ.։)
Եւ որպէս Գաղտնիք. խորհուրդ.
Զիա՛րդ իւրաքանչիւր բառքս աւանդիւք է լցեալ. (Վրդն. սղ.։)
• (հնից ունինք ներգ. յաւանոի. սեռ. աւանդոզ, յետնաբար ից, իւք, օք) «պահ տը-րուած բան, փխբ. կտակ, պատուէր, ընծայ» ՍԳր. Ագաթ. «աւանդական սովորութիւն» Տօնակ. Փիլ. Շնորհ. վիպ. և թղթ. «գաղտնիք, խորհուրդ» Վրդն. սղ. որից աւանդել ՍԳր. Ա-գաթ. Եզն. աւանդութիւն ՍԳր. Ագաթ. Կորիւն. աւանդակիր Ագաթ. աւանդապահ Բ. մակ. գ 15. Գ. մակ. զ. 18. Ագաթ. Բուզ. աւանդառու Բուզ. աւանդատուր Բ. մակ. գ. 15. աւանդիք «աւանդութիւն» Շնորհ. բարձր. առաքելա-ւանդ Կանոն. աւանդատուն «եկեղեցու պա-հարան» ԱԲ. աստուածաւանդ Յհ. իմ. Դիոն. Նար. տիրաւանդ Նար. ևն. նոր բառեր են հնաւանդ, նորաւանդ, աւանդաբար, աւան-դավէպ ևն։
• ՆՀԲ «և անդը կարկառեալ, մատու-ցեալ, տե՛ս և գահաւանդ, սարաւանդ, լծ. լտ. ante, իտալ. avanti «յառաջ»։ Windisch. 42, Lag. Urgesch. 108 սանս. avanidhā ձևի հետ, որով հայ բառը բաղկացած է լինում աւա=սանս. aυα և ն=սանս. ni մասնիկներով՝ -դել ար-մատից։ Gosche 69 հայերէնը ռնաւմ է հնագոյն *աւա-դնել ձևից, աւա = սանս. ava մասնիկով և հյ. դնել բա-յով կազմուած, համաձայն յն. παρα-τι-βέναι և սանս. ava-ni-dhā ձևերին։ Haug GGA 1854, 250 աւան բառից։ Müller SWAW 88, 15 a մասնիկով band արմատից. այստեղ է պատևա-նում նաև Avesta իբր «աւանդութիւն». սակայն WZKM 10, 177 պար-աւանդ և ապա-ւանդակ բառերի հետ՝ իրրև
• իրանական փոխառութիւն։ Հիւնք. պրս. [arabic word] avand «անօթ, աման» բառից. հմմտ. հյ. յանօթ առնուլ «փոխ առ-նել» ոճը։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզան-դիոն թ. 743 աւանդ «կարասի»=պրս. ավենա, իսկ աւանդ, աւանդել=արաբ. եմանեթ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 220 նոյնացնում է հաւ-ատ, հաւ-ասա ևն բառերի հետ։ Պատահական նմանութիւն ունի սանս. bandha «կապ», բաց նաև «աւանդ»։
• «գլխաւոր քաղաք, chef-lieu» նո-ռառիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Շապհ. էջ 67 և 72. «Ունիք զտէ-րութիւնդ Զարևանդ գաւառի և զաւանդ քա-ղաքն Հերայ, զգլուխդ Պարսից». «Բռնու-թեամբ առեր զամենայն կողմանս արևմտից մինչև հասար յաւանդ քաղաքաց ի Պարտաւ»։
• -Պրս. [arabic word] avand «գահ, աթոռ, պաշ-տօն» (թախթ ու մէսնէդ) ըստ Բուրհա՛նի Կատի, Բուրհա՛նի Ջամի (էջ 13) և ֆարհա՛ն-գի Ջիհանգիրի բառարանների։ Չի գտնւում Գէորգ Դպրի բառարանում։ Սրանից է կաղ-մուած Պարսիզ [arabic word] Nihāvand քաղաքի անունը (տե՛ս Blochet, Liste géogr. էջ 2), որ ժողովուրդը սխալ ստուգաբանու-թեամբ մեկնում է «Նոյի գահ» (այս ստուգա-բանութիւնը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Ա. ZՈ1 և մերժելով մեկնում է «մեծ քաղաք»)։ -Աճ.
• Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 2576բ ոննի «viculus, աւանգ, փողոցիկ», ուր աւանդ բառը կա՛մ է աւան և կա՛մ աւանդ, որ վերի բառն է։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 182 հանում է պրս. աւա, հյ. ա-ւան բառերից։ Վերի մեկնութիւնը հրա-տարակել եմ նախ իմ Հայ. նոր բառեձ հին մատ. աշխատութեան մէջ, հտ. Բ. էջ 47 և 297։